Microsoft ընկերությունը հայտնել է համակարգիչների եւ պլանշետների նորագույն Windows 8 օպերացիոն համակարգի մշակումն ու փորձարկումն ավարտելու մասին: Ընկերությունն սկսում է Windows 8-ի RTM(Release to Manufacturing) տարբերակի տարածումը, որը կստանան համակարգիչների մատակարարները:
Օգոստոսի 15-ից պլատֆորմի հասանելիությունը կհատկացվի MSDN եւ TechNet ցանցերում գրանցվածներին: Մեկ օր անց օպերացիոն համակարգը հասանելի կդառնա Microsoft Software Assurance ծառայությունում գրանցվածներին, ինչպես նաեւ գործընկերական Microsoft ցանցի մասնակիցներին: Օգոստոսի 20-ից Windows 8 կստանան Microsoft Action Pack Providersում գրանցվածները, իսկ սեպտեմբերի 1-ից այն կարող են պատվիրել մեծ քանակությամբ լիցենզիաներ ձեռք բերած կորպորատիվ անձինք, գրում է «Կոմպյուլենտան»:
Հոկտեմբերի 26-ին Windows 8-ը 109 լեզուներով կհայտնվի 231 երկրներում: Ընդ որում` նախքան 2013թ. հունվարի 31-ը կգործի արտոնյալ թարմացման ծրագիրը. Windows XP, Windows Vista կամ Windows 7 տարբերակներն օրինական ձեռքբերած օգտագործողները հնարավորություն կունենան դրանք «ափգրեյդ» անել Windows 8 Pro-ի` ընդամենը 40 դոլարով:
Բացի այդ, հունիսի 2-ից գործում է Windows Upgrade Offer ծրագիրը. այն սպառողները, ովքեր մինչեւ հունվարի 31-ը համակարգիչ կգնեն, կարող են մինչեւ Windows 8 Pro-ի թարմացման հնարավորություն ստանալ` վճարելով 15 դոլար: