Երեքշաբթի, 17.06.2025, 07:01
Ողջույն Гость

samvelblog.do.am

Կայքի մենյու
Մեր հարցումը
Оцените мой сайт
Պատասխանների ընդհանուր քանակը: 28
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Մուտքի ձև
Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 15 » Ծրագրերի ավտոմատ տեղադրման վեբ ծառայություն – Ninite
18:22
Ծրագրերի ավտոմատ տեղադրման վեբ ծառայություն – Ninite

Նոր համակարգիչ կամ նոութբուք գնելիս, և իհարկե համակարգչում նոր օպերացիոն համակարգ տեղադրելիս, միշտ ծրագրերի տեղադրման խնդիր է առաջ գալիս: Մեր ժամանակներում այնքան շատ օգտակար և անհրաժեշտ ծրագրեր կան, որ դրանք բոլորը հիշել կամ ամեն անգամ դրանց թարմ տարբերակները փնտրելը իսկական գլխացավանք է: Մեր կայքի Ծրագրեր բաժնում տեղադրված բոլոր ծրագրերը միշտ թարմացվում են և գտնվում են ակտուալ վիճակում, սակայն այսօր ուզում եմ պատմել Ձեզ Ninite կայքի մասին, որը որ կօգնի Ձեզ բոլորովին անվճար և բավականին հեշտ տարբերակով տեղադրել Ձեր համակարգչում ժամանակակից և անվճար ծրագրեր:

Ծրագրերը, որոնք ցանկանում եք տեղադրել Ձեր համակարգչում, պետք ընտրել կայքի գլխավոր էջից` նշում կատարելով անվան սկզբում գտնվող փոքրիկ քառակուսիների մեջ: Ընտրությունը կատարելուց հետո, կայքի ներքևում սեղմում ենք Get Installer կոճակը և ներբեռնում հատուկ մեր համար գեներացված տեղադրման ծրագիրը, որը որ կտեղադրի կամ կթարմացնի մեր ընտրած ծրագրերը մեր համակագրչում:

Իհարկե ծառայությունը օգտակար է և կազմակերպված է բավականին բարձի մակարդակով, սակայն այն ունի նաև իր անհարմար կողմերը: Օրինակ, ցանկացած ծրագիր տեղադրվում է լրելյան հասցեներում. այսինքն եթե դուք Ձեր համակարգչում ծրագրերը տեղադրում եք այլ դիսկի վրա, ապա այս տարբերակով Ձեր ուզածին չեք հասնի: Վերջում նշենք նաև, որ ծառայությունը ծրագրերը տեղադրում է առանց գովազդի և թուլբառների, որոնք ստանդարտ տեղադրման ժամանակ տեղադրվում են ծրագրերի հետ միասին:

Բացի անվճար վեբ-ծառայությունից, Ninite -ը ունի նաև 9,99 $ արժողությամբ ծրագիր, որը որ նախատեսված է տեղադրված ծրագրերը ավտոմատ թարմացնելու համար:

Դիտումներ: 389 | Ավելացրեց: Samvel | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Որոնել
Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները